Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ 

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Մարինա Թաշչյանի և Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, որը 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվողներից էր, մահացել է 33 տարեկան հասակում՝ գլխուղեղի ուռուցքից։ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, իսկ նրա ավագ քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, աշխատում է ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։

1995 թվականին Մխիթարյանները վերադարձել են Երևան, որտեղ էլ առաջին անգամ Հենրիխի տատիկը՝ Լիդիա Լավրենտևան, նրան տարել է ֆուտբոլային դպրոց։ Մխիթարյանն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մխիթարյանը Զինեդին Զիդանին համարում է իր ֆուտբոլային կուռքը

Մխիթարյանը ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից։ 1995-2006 թթ․ խաղացել է երիտասարդական հավաքականի կազմում, այնուհետև տեղափոխվել  է մեծահասակների կազմ։ 

Մխիթարյանը 2006 թվականին խաղացել է Հայաստանի Մ-17 հավաքականում, անցկացրել է 5 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 

2006-2007 թթ․ խաղացել է Հայաստանի Մ-19 հավաքականում, անցկացրել է 6 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 

2007-2010 թթ․ խաղացել է Մ-21 հավաքականում, անցկացրել է 13 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։ 

2007-ից մինչ օրս հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։ 14 տարիների ընթացքում անցկացրել է 88 հանդիպում և դարձել 30 գոլի հեղինակ։ 

2006-2009 թթ․ խաղացել  է «Փյունիկի» կազմում։ 70 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ։ 

2009-2010 թթ․ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում»։ Անցկացնելով 37 խաղ՝ խփել է 12 գոլ։ 

2010-2013 թթ․ կարիերան շարունակել է Դոնեցկի «Շախտյոր»։ Այնստեղ ունեցել է 72 խաղ և հեղինակել 38 գոլ։ 

2013-2016 թթ․ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես գալով անցկացրել է 90 խաղ և խփել 23 գոլ։ 2015-2016 թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուգբոլիստ։ 

2016-2018 թթ․ խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբում։ Անցկացրել է 39 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ 

2018-2019 թթ․ Լոնդոնի «Արսենալում» անցկացնելով 39 հանդիպում՝ հեղինակել է 8 գոլ։ 

2019 թվականից մինչ օրս խաղում է «Ռոմայի» կազմում։ 38 հանդիպման ընթացքում դարձել է 24 գոլի հեղինակ։ 

 

1175