Պեկինում 2022 թվականի Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-ից 4-ը: Հունվարի 21-ին այդ մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստատեսության տվյալներով՝ փոխանցավազքը կկայանա երեք վայրերում՝ օլիմպիական մրցումների անցկացման հանգուցային կլաստերներում, այն Է՝ Պեկինում, մայրաքաղաքային Յանցինի գավառում եւ Հեբեյի նահանգի Չժանցզյակոու քաղաքում:

Ինչպես սպասվում Է, փետրվարի 2-ին կկայանա փոխանցավազքի մեկնարկի արարողությունը:

Այն տեղի կունենա Պեկինում, կրակը կլինի Օլիմպիական պուրակում՝ Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնից դեպի հյուսիս եւ ձմեռային Օլիմպիական խաղերի պուրակում՝ քաղաքի արեւմուտքում:

Փետրվարի 3-ի օրվա առաջին կեսին ջահը կհասցվի Յանցինի գավառ, որտեղ կլինի Չինական մեծ պարսպի մի հատվածում եւ International Grape Exhibition Garden ցուցահանդեսային համալիրում: Օրվա երկրորդ կեսին կրակը կլինի Չժանցզյակոուում:

Փետվարի 4-ին կրակը կվերադառնա Պեկին: Ինչպես հայտնում Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցավազքին կմասնակցեն շուրջ 50 ջահակիրներ: 2022-ի Խաղերի օլիմպիական կրակն Աթենքից Չինաստանի մայրաքաղաք Է բերվել հոկտեմբերի 20-ին:

XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, Պարալիմպիական խաղերը՝ մարտի 4-ից մինչեւ 13-ը: ՉԺՀ-ի մայրաքաղաքն Օլիմպիական եւ Պարալիմիպիական խաղերի անցկացման վայր Է ընտրվել 2015 թվականի հուլիսի 31-ին Քուալա Լումպուրում:

Պեկինը կդառնա աշխարհում առաջին քաղաքը, որն ընդունել Է ինչպես ամառային (2008), այնպես Էլ ձմեռային Օլիմպիական խաղերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

368