Ստամբուլում ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն երկու մարդ Է զոհվել կիրակի օրը։

Ինչպես հայտնել Է TRT հեռուստաալիքը, շրջանցիկ մայրուղով երթևեկող ավտոբուսն այս պահին չպարզված պատճառներով դուրս է եկել երթևեկելի գոտուց: Զոհվել են վարորդն ու ուղեւորը, եւս 10 մարդ, որոնք գտնվել են տրանսպորտային միջոցի մեջ, տուժել են:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային վատ պայմանները։ Ուրբաթ օրվանից Թուրքիայի մի շարք շրջաններում, ներառյալ Ստամբուլը եւ Անկարան, ձնաբուք է ծածկել, ինչը հանգեցնում է ճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին:

1806