Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված լայնածավալ փոփոխությունների շրջանակում՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝

ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում' պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով.ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ).ատամի հեռացում' ըստ ցուցումների.սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված:

Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

356