Ինչու ընդմիջվեց ՍԴ նիստը
Բոլոր դատավորները ներկա էին աշխատակարգային նիստին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանը: Վերիջինս հայտնեց նաև, որ նիստն ընդմիջվել է, այն կշարունակվի վաղը ժամը 11:00-ին: Ժամանակի հիմնական մասը տրամադրվեց լրատվամիջոցների ներկայացված դիմում-խնդրանքներին:
«Այսօր անցում չի կատարվել օրակարգային հարցերին՝ նախագահի ու փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական ու տեխնիկական հարցեր, այդ թվում մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքներ, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը: Դրանք մերժվել են, ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կողմից»,-հայտնեց Էդգար Շաթիրյանը:
23 Սեպտեմբեր, 2020 23:06
192
Լոնդոնում գործարկվել են առաջին ինքնակառավարվող տաքսիները
04 Սեպտեմբեր, 2026 22:31
Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդին ամբուլատոր կենտրոնից տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն․ 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
04 Սեպտեմբեր, 2026 22:15
Հաստատվել է 2026 թ. 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը
04 Սեպտեմբեր, 2026 22:01