Ձյուն, մերկասառույց․ իրավիճակը ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։
27 Հունվար, 2022 14:15
303