Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում հունվարի 27-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է հիվանդության 8 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունում:
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից 143-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
28 Հունվար, 2022 12:44
376
Հայաստանից Ադրբեջան վերադարձած նախկին գերին աղմկահարույց ու սկանդալային հայտարարություն է արել (տեսանյութ)
19 Մայիս, 2022 17:38
ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. ԱՄՆ դեսպան Թրեյսիի հարցազրույցը «Արմենպրես»-ին
19 Մայիս, 2022 12:47
«Հեղափոխություն» իրականացնել ցանկացողը միլիարդատերերի համախումբն է. քաղաքագետ
18 Մայիս, 2022 17:40