Ռոնալդուն Բուրջ Խալիֆայի վրա «պատկերել է» կնոջ լուսանկարները
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»–ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կնոջ` Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան 28-ամյակին շքեղ նվեր է արել. լազերային շոուի միջոցով աշխարհի ամենաբարձր շենքի` Դուբայի Բուրջ Խալիֆայի վրա պատկերվել են Ջորջինայի լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաեւ «Ծնունդդ շնորհավո՛ր, Ջորջինա» գրառումը։
Ֆուտբոլիստը սթորի բաժնում էլ նկարներ է հրապարակել, որտեղ Բուրջ Խալիֆայի ֆոնին են` 4 երեխայի ու Ջորջինայի հետ ու գրել է, որ շատ է սիրում նրան։
Ռոդրիգեսը տպավորիչ նվերի համար շնորհակալություն է հայտնել Instagram-ի իր էջում. «Այս հուզիչ օրն այսպիսի ավարտ ունեցավ։ Խոսք չունեմ: Շնորհակալություն, շնորհակալություն և շնորհակալություն, Կրիշտիանու: Դու ինձ ամեն օր ավելի երջանիկ ես դարձնում»,- գրել է նա:



28 Հունվար, 2022 22:13
2182
Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա չէր կարող հանդես գալ «Ատլետիկոյում»․ Էնրիկե Սերեսո
13 Օգոստոս, 2026 20:00
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ
12 Օգոստոս, 2026 10:36
Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները․ նա խաղաց Աշխարհի առաջնության իր վերջին խաղը
07 Հուլիս, 2026 10:16