Մահացել է սիրված ֆիլմերի ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն
Մերեժկոյի ռեժիսորական ամենահայտնի գործերից են «Ոսկե ձեռքեր Սոնկան» և «Հայտարարված է հետախոզում» սերիալները։ Ռուսաստանում կիրակի օրը՝ հունվարի 30-ին, 85 տարեկան հասակում մահացել է խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վիկտոր Մերեժկոն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։
Որպես գործչի մահվան պատճառ նշվում է կորոնավիրուսից հետո առաջ եկած բարդությունները։
Նա ավելի քան 50 ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Ամենահայտնի ռեժիսորական գործերից են «Ոսկե ձեռքեր Սոնկան» (2007), «Հայտարարված է հետախոզում» (2008), «Սոնկա. լեգենդի շարունակությունը» (2010) և այլն։
31 Հունվար, 2022 14:48
737
«Վիկտորիա Պլազա». ուր յուրաքանչյուր առավոտը սկսվում է վարդերի բույրով (լուսանկարներ)
23 Հունիս, 2026 16:13
Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
10 Հունիս, 2026 15:57
Երկու հեղինակավոր մրցանակ՝ մեկ տարում. «Պլազա Վիկտորիա Երևան» հյուրանոցի գրանցած հաջողությունները
18 Մարտ, 2026 15:11