Նյու Յորքում մահացած են գտել «Միսս ԱՄՆ-2019» հռչակված գեղեցկուհի Չեսլի Քրիստին: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

2019 թվականի մրցույթի հաղթող և 30-ամյա փաստաբան գեղեցկուհին առավոտյան ժամը 7:15-ի սահմաններում ցած է նետվել շքեղ 60-հարկանի երկնաքերից: Նշվում է, որ գեղեցկուհին ապրել է 9-րդ հարկում, սակայն նրան մահից առաջ նկատել են 29-րդ հարկի պատուհանի մոտ:

Կատարվածը, ըստ նախնական տեղեկությունների, որակվել է որպես ինքնասպանություն: Քրիստը «Ինստագրամ»-ի իր էջում մահից առաջ արված վերջին հրապարակման մեջ գրել է. «Թող այս օրը ձեզ հանգիստ և խաղաղություն բերի»։

Հայտնի է նաև, որ մահից առաջ Քրիստը երկտող է գրել, որտեղ նշել է, որ իր ունեցած ամեն ինչը ցանկանում է թողնել մորը։

Գեղեցկուհին նաև փաստաբանական գործունեություն էր ծավալում և զբաղվում հաղորդավարի աշխատանքով: 

Տեսանյութը՝ New York Post-ի

1996