Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

«Ինչպիսի տեսք ունեն մեր բակերի մեծամասնությունը եւ ինչպիսին կարող են լինել, եթե մենք ուզենք։

Առաջին երկու լուսանկարներում նույն բակն է՝ մի քանի ամսվա տարբերությամբ։ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 12 հասցեի բակի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ մաքրել են բակում կուտակված անճոռնի շինություններն ու այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարելարգվել ու կանաչապատվել է։

Սա իսկապես օրինակելի դեպք է։ Բնակիչների ու քաղաքային իշխանության կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք արագ արդյունքներ ունենալ։ Շատ ոգեւորված ենք բոլորս՝ բնակիչները, վարչական շրջանի ու քաղաքի ղեկավարությունը։ Շնորհակալ եմ բոլոր ներգրավված մարդկանց։ Հուսով եմ, օրինակը վարակիչ կլինի բոլոր մյուս թաղերի ու բակերի համար»։

 

1755