Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են՝ ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշարների նվազման ֆոնին, հայտնում է Prime-ը։

Brent-ի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,44%-ով՝ հասնելով 91,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI-ի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,41%-ով՝ հասնելով 89,74 դոլարի։

ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները փետրվարի 4-ից սկսած շաբաթվա ընթացքում նվազել են 2,025 միլիոն բարելով, համաձայն ամերիկյան նավթային ինստիտուտի տվյալների, մինչդեռ սպասվում էր 0,675 միլիոն բարելով աճ:  Ավելի ուշ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը այս մասին հրապարակեու է  պաշտոնական վիճակագրությունը ։

Միևնույն ժամանակ, ներդրողները շարունակում են նաև գնահատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների հեռանկարները։

1130