Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30–ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Զորիկ Ավագյանի վարած Ford մակնիշի և  Երևանի բնակիչ, 62-ամյա Մելիք Ջանվելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել նշված կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը  տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին որտեղից ժամանել է հերթապահ խումբը օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ 

1417