SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:  Ժամը 17:00–ի սահմանններում «Զվարթնոց»  օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի  ոստիկանության ավագ սերժանտը մեկնման սրահում  ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ  4-րդ հարկում գործող ավիաընկերությունը սպասարկող դրամարկղերից մեկի մոտ կասկածելի բան է տեղի ունենում:

Ոստիկանության ավագ սերժանտը, մոտենալով նշված վայր, նկատում է, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքի տակ ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ   իր համար չվերթ ապահովեն և իրեն տոմս տան, որպեսզի ինքը մեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ոստիկանության ծառայողները այդ քաղաքացուն բերման են ենթարկում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, որտեղ պարզվում է, որ  նա Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Մ.-ն է:

Փաստի առթիվ  հարուցվել է  քրեական գործ ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 1-ին մասի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Կասկածյալ Անդրանիկ Մ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: 

1505