Կրասնոյարսկի երկրամասի Սոսնովոբորսկ քաղաքում 14-ամյա դեռահասը մահացել է բջջային հեռախոսը լիցքավորելիս հոսանքահարվելուց։ Այս մասին հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՏԱԴ-ի տարածաշրջանի գլխավոր քննչական վարչությանը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին։ Նախնական տվյալներով՝ տղան այդ երեկոյան տանն է եղել։ Նա ջեռուցման մարտկոցին հենված նստած է եղել բազմոցին, ձեռքին բջջային հեռախոսը, որը լիցքավորիչով միացված էր ցանցին։ Ինչ-որ պահի նա հոսանքահարվել է և կորցրել գիտակցությունը։ Բժիշկներն արագ ժամանել են դեպքի վայր, սակայն նրանց չի հաջողվել փրկել երեխային։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Արամ Սիմոնյան

2455