Փետրվարի 7-13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 84 հրդեհի, 6 փլուզման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 135 կենցաղային կանչ: Տուժել է 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է 3 քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 52 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 156 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: