Խոսքը չինական կոմունիստական օրենսդրության մասին է, որը չինական ընկերություններից պահանջում է տվյալները պահել պետական սերվերների վրա և փոխանցել դրանք Կոմունիստական կուսակցության ղեկավարությանը։ Բելգիայի արդարադատության նախարար Վինսենթ Վան Քուիքենբորնը զգուշացրել է համաշխարհային հանրությանը չինական գաջեթների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է BNN Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ այս երկրում արտադրված սմարթֆոնները լրտեսական վտանգ են ներկայացնում։ Մասնավորապես, Վան Քուիքենբորնը անվանել է Huawei և Xiaomi ապրանքանիշերը։ Նախարարը պնդում է, որ տեխնոլոգիաների արտադրության մասին չինական օրենսդրությունը իրականում թույլ է տալիս սարքերում տեղադրել ՉԺՀ կառավարության օգտատերերի տվյալների անօրինական փոխանցման մեխանիզմները։

Ուստի նա ենթադրում է, որ նման սմարթֆոնների օգտատերերը կարող են չինական լրտեսության զոհ դառնալ։

Ի դեպ, Բելգիան իր մարզիկներին խորհուրդ է տվել Պեկինի մրցումներին սմարթֆոններ չտանել։

Արամ Սիմոնյան

803