Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, դատական սանկցիա կկիրառվվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Հայկ Ալումյանի նկատմամբ: Նրանք կտուգանվեն  յուրաքանչյուրը 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ընթերցել էր մեղադրական եզրակացությունը, Ռոբերտ Քոչարյանն էլ իր ելույթում անդրադառնալով մեղադրանքին, ասել էր, որ իր համար պարզ չէ վերագրվող մեղադրանքի էությունը։

Պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին էր հայտնել՝ մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն է օգտագործել, սակայն նշված չէ՝ ո՞ր լիազորության մասին է խոսքը։

Այն բանից հետո, երբ նախագահող դատավորը նշել էր, որ մեղադրանքը պարզաբանված է, Քոչարյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջել էր, որ վերջիններիս նկատմամբ կիրառվի դատական սանկցիա։

5761