Նորագավիթի կամրջի տակ մեքենան բախվել է պատին․ 58-ամյա վարորդը մահացել է

Փետրվարի 15-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի կամրջի տակ մեքենա է բախվել պատին, և շտապօգնության կարիք կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.00-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով 58-ամյա վարորդը՝ Վաչագան Ավետիսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
16 Փետրվար, 2022 15:48
1149