Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ստամբուլում կնքված համաձայնագրերի համաձայն՝ Ռուսաստան է վերադարձվել 25 տարեկանից փոքր ռուս ռազմագերիների առաջին խումբը։ Նրանց թիվը չի նշվել։ Ուկրաինայի նախագահը հաստատել է գերիների երկրորդ խոշոր փոխանակման մեկնարկը։ Նրա խոսքով՝ փոխանակումը տեղի կունենա մի քանի փուլով և կշարունակվի առաջիկա օրերին։

«25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը վերադարձվել է։ Փոխանակման շրջանակներում փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների նույնքան քանակ», - ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում։

Հայտարարության մեջ չի նշվում, թե քանի զինծառայող է փոխանակվել։

113