Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 9-ին Նիցցայում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026 թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին:

Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն արդյունավետ և ներառական համաժողովի անցկացման առնչությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական և բովանդակային մասնակցությունը:

75