Ներկայումս մենք շատ ենք տրտնջում, բայց ճշմարտությունն այն է, որ շատ բանի համար պետք է շնորհակալ լինենք: Մենք ունենք տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մեզ շփվել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր ընկերների հետ, ժամանակակից բժշկություն, օդորակիչներ: Հատուկ ուշադրության արժանի է հաճախ թերագնահատված ժամանակակից անձնական հիգիենան:

Ներկայացնենք մի քանի օրինակ, թե ինչպես էի ապում մարդիկ, երբ դեռ չկային շատ հարմարություններ։

Ատամները քաշում էին վարսավիրները

Միջնադարում կար վարսավիրների երկու տեսակ՝ վիրաբույժներ, որոնք պատրաստված էին բարդ վիրահատություններ կատարելու համար, և նրանք, ովքեր կենտրոնացած էին խնամքի հիմունքների մասին գիտելիքների վրա: Դուք կարող եք զարմանալ, երբ իմանաք ատամ հանող վարսավիրների մասին։ Իսկ արդեն ատամի ցավը բուժում էին գարեջրով և գինով։

Բժշկական պարագաները չէին ստերիլիզացվում և չէին լվացվում

Վիրահատելու ժամանկ ամեն ինչ տեղի էր ունենում չստերիլիզացված գործիքներով։ Լավ վիրաբույժ էր համարվում նա, ով արագ կկարողանար կատարել վիրահատություն։ Սա նշանակում էր, որ հիվանդը ոչ միայն ավելի քիչ ժամանակ ցավ կզգար, այլև հաջողության հասնելու հավանականությունը շատ ավելի մեծ կլիներ, հավանաբար այն պատճառով, որ վերքերը երկար ժամանակ բաց չէին լինի և, հետևաբար, վարակվելու ավելի քիչ հավանականություն կար:

Սիֆիլիսի պատճառով պարիկները շատ տարածված էին 16-17-րդ դարերում

Սիֆիլիսը, որը տարածված էր 1500-ականներին Անգլիայում, հանգեցնում էր կուրության, դեմենցիայի և մազաթափության: Լյուդովիկոս XIV-ը սկսել է ճաղատանալ 17 տարեկանում (հավանաբար նա տառապում էր սիֆիլիսով)։ Ամոթից դրդված՝ նա  վարձեց 48 պարիկ պատրաստողների, որպեսզի նրան նորաոճ պարիկ պատրաստեն: Հինգ տարի անց նրա օրինակին հետևեց նրա զարմիկ Չարլզ II թագավորը: Արիստոկրատները ընդօրինակեցին ոճը, որը սկսեց տարածվել շատ արագ։

Մարդու իսկական ատամներից պատրաստված պրոթեզներ
Դեռևս 18-րդ դարում, երբ մարդիկ կորցնում էին ատամները, կամ փտում էին բերանները, նրանց մարգարտյա սպիտակ ատամները պետք է փոխարինվեին, ինչպես այսօր: Այն ժամանակ հայտնի էին մարդու ատամներից պատրաստված ատամնաբուժական պրոթեզները, որոնք կոչվում էին «Վաթերլոյի ատամներ», քանի որ 1815թ․-ին տեղի ունեցած ճակատամարտից հետո ատամները պոկվել էին մարտի դաշտում զոհված զինվորների դիակներից։ Սակայն նման պրակտիկա գոյություն ուներ դրանից շատ տարիներ առաջ։ Իրականում Ջորջ Վաշինգտոնի պրոթեզները պատրաստված էին ոչ թե փայտից, ինչպես ընդունված է համարել, այլ գետաձիու, փղոսկրի, ձիու, էշի ատամների և մարդու ատամների համակցությունից:

Նորաձևության համար կանայք թունավոր բույս էին ուտում

«Բելադոննա» իտալերեն նշանակում է «գեղեցիկ տիկին», որը հենց այն բույսն էր, որոնք կանայք ուտում էին 16-րդ և 17-րդ դարերում։ Այս ծաղիկը թունավոր էր և թունավորման հետևանքներից մեկը լայնացած աչքերն են, որը շատ ցանկալի հատկանիշ էր հին ու բարի ժամանակներում: Օգտագործելով այս բույսը՝ կանայք տառապում էին սուր սրտային անբավարարությամբ, հալյուցինացիաներով, ստամոքսի խոցով և աղեստամոքսային տրակտի հիվանդություններով։

Կանայք իրենց մազերը ներկում էին մեզի միջոցով
Եղիսաբեթ թագուհին իր օրոք համարվում էր շատ ոճային։ Նրա մեծ աչքերը, գունատ մաշկը և կարմիր մազերը այնքան գեղեցիկ էին, որ կանայք ձգտում էին ընդօրինակել նրա կարմիր գանգուրները: Նրանք իրենց մազերը ներկելու համար օգտագործում էին մեզ։

Կավճի դիետա
Մանրացված կավիճը մինչ օրս օգտագործվում է որպես դիմահարդարման դեկորատիվ փոշի՝ բնական հանքանյութ, որն ընդհանուր առմամբ անվնաս է մաշկի հետ շփվելիս: 1700-ականներին շատ կանանց համար ինքնաթունավորումը գեղեցկության մի մասն էր: Կանայք ոչ միայն քսում էի այն իրենց երեսին, այլև ուտում էին ավելի բաց մաշկ ունենալու համար։

Մանրացված մարդ
Չինական հնագույն բժշկական աղբյուրների համաձայն՝ «դիակի կոնֆետները» մարդկանց համար ավելի երկար երիտասարդ և առողջ մնալու հանրաճանաչ միջոց էին։ Մեռած մարմինը մտցնում էին մեղրի մեջ մեկ դար, այնուհետև ուտում այն, որպեսզի վերակենդանանան և լավացնեն իրենց առողջությունը:

Մարդիկ հիվանդությունները բուժում էին արյունահոսությամբ
Արյունահոսությունը մինչև 19-րդ դարի վերջը բոլոր տեսակի հիվանդությունների բուժման սովորական պրակտիկա էր։ Բժիշկները կարծում էին, որ արյունը լճացած է և պարունակում է հիվանդությունների մեծ մասը. եթե ձեր մարմնի մի մասը բորբոքված է, բժիշկները հաճախ պատվիրում են տզրուկներ ամրացնել տեղում կամ կտրվածք են անում՝ արյունը այդ հատվածից դուրս հանելու համար: Բժիշկներն այժմ հասկանում են, որ դա հիմնականում ավելի շատ վնաս է պատճառել, քան օգուտ։

 

3788