
Araratnews.am-ի տեղեկություններով, Ծովագյուղի ծեծկռտուքին մասնակցած գյուղապետ Վահրամ Գևորգյանը չի ձերբակալվել:
Լուրերի իսկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գևորգյանի, ինչպես նաև Քննչական կոմիտեի հետ, բայց մեր զանգերը այդպես էլ մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում, «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար: Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: