Ողբերգական վթարից տուժած 15-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքում է

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա:
Ինչպես տեղեկացնում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը, աղջնակն ունի գլխուղեղի և թոքերի սալջարդ, ստացել է ազդրոսկրերի կոտրվածքներ: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք:
Աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
21 Փետրվար, 2022 12:09
2571