Ուկրաինան  Բելառուսում կայացող Ռուսաստանի հետ բանակցություններում կպահանջի ռազմական գործողությունների դադարեցում և ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում։ Այս մասին Present Time հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
 
Միաժամանակ նա պարզաբանել է, որ դա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե նախագահի աշխատակազմը։

Արեստովիչն ասել է, որ համաձայն միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, բանակցությունների ընթացքը չի լուսաբանվում այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը համտեղ հայտարարությամբ հանդես չեն գալիս։

Պատասխանելով ճշտող հարցերին՝ Արեստովիչն ասել է, որ խոսքը, ի թիվս այլ հարցերի, Ղրիմի և Դոնբասի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին է։

1540