ԱՄՆ ներկայիս վարչակազմը պետք է դասեր քաղի իր նախորդի փորձից և Վիեննայի բանակցություններից հետո օգտվի լավ գործարք կնքելու հնարավորությունից՝ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու և 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
«Եթե բանակցությունները Վիեննայում լավ գործարքով չավարտվեն, ԱՄՆ ներկայիս վարչակազմը շուտով կգիտակցի իր պարտությունն ու դիվանագիտական մեթոդների կիրառման բացթողնված հնարավորությունները»,- նշել է Շամխանին։
Վիեննայում ավարտվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը՝ նպատակ ունենալով վերականգնել ծրագիրը իր սկզբնական ձևով և վերադարձնել Միացյալ Նահանգներին այս բազմակողմ համաձայնագրին։