Saturday Night Live երգիծական շոուի մասնակից Փիթ Դեյվիդսոնը մտածում է տիեզերքի մասին: Նա թռիչքի շուրջ բանակցություններ է վարում ամերիկյան Blue Origin ավիատիեզերական ընկերության հիմնադիր միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։

«Դեռ ոչինչ որոշված չէ»,- PEOPLE-ին ասել է աղբյուրը։- «Բայց նրանք բանակցում էին»։

Եթե որոշումը, այնուամենայնիվ, կայացվի, ապա Քիմ Քարդաշյանի ընկերը կհամալրի տիեզերք թռչած հայտնիների շարքը։ Նրանց թվում են 90-ամյա դերասան Ուիլյամ Շաթները, որը «Աստղային ճանապարհ» ֆիլմում մարմնավորել էր կապիտան Քըրքին, ինչպես նաև «Բարի առավոտ Ամերիկա» հեռուստաշոուի հաղորդավար Մայքլ Սթրահանը:

Այդ ամենի հետ մեկտեղ Քիմ Քարդաշյանը վերջապես պաշտոնապես ստացել է չամուսնացածի կարգավիճակ, ինչի համար կարծես այնքան էլ ուրախ չէ նրա նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը։ Ռեփերին նկատել են, երբ վերջինս հետապնդել է Դեյվիդսոնին, լուրեր տարածել նրա մասին և սպառնացել։

1323