
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով դեռևս շարունակվում են մարտական գործողությունները, որոնք բավականին թեժ են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերի միջոցով անցել է լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու նախագահն արդեն իսկ հայտարարություններ են տարածել կոնկրետ ուղղություններով։ Ընթացող մարտերի վերաբերյալ հրապարակել ենք նաև տեսանյութեր։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտների։ Կան որոշակի ավերածություններ, որոնք հիմնականում չնչին են, ավելի ուշ լրացուցիչ կավելացնենք կոնկրետ թվագրական տվյալներ»,- ասաց Հովհաննիսյանը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: