Վրաստանի սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Չեչնիայում (ՌԴ), հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:24-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորությամբ, նշվում է կենտրոնի տվյալներում։
07 Մարտ, 2022 21:24
902