
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հռոմում կայացած բանակցությունների ժամանակ Չինաստանի ներկայացուցիչներին մտահոգություն է հայտնել ուկրաինական իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի հետ իրենց երկրի փոխգործակցության վերաբերյալ և նախազգուշացրել հնարավոր հետևանքների մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
«Այս պահին մենք խոր մտահոգություններ ունենք Ռուսաստանի հետ Չինաստանի համակարգման առնչությամբ, և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը անկեղծացել է այս և որոշ գործողությունների հնարավոր հետևանքների վերաբերյալ», - նշել է նա:
Նա հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների այն լուրերը, թե իբր Չինաստանը պատրաստ է Ռուսաստանին ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինայում գործողության և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։ «Մենք Չինաստանի հետ մամուլով չենք շփվում, այլ ուղղակիորեն և մասնավոր կերպով»,- ասել է պաշտոնյան։