ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանի բանակն Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին, զորամասերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերին, այդ թվում՝ Ստեփանակերտին հասցրել է հրթիռա- հրետանային հարվածներ: Օգտագործել է օդուժ, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ներ:

 

«Այնուհետև հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթնանում են թեժ մարտեր ամբողջ նշված ճակատներով: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: Ճշտված տվյալներով՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ՝ կարողացել են խոցել երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ:

 

Նախնական տվյալներով, ցավոք, ԱՀ զինված ուժերում նույնպես կան կորուստներ՝ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ»,- ասաց Սարգսյանը:

1542