ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Կազմակերպվել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը, և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև հայտնել է, որ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը:
16 Մարտ, 2022 21:34
506