Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի 4 անդամները դուրս են եկել եզրափակիչ փուլ: Նժույգ-թափերի վարժությունում Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը հավաքելով 14,533 միավոր դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում աշխարհի գավաթի խաղարկության գործող ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և կրկին կպայքարի առաջին տեղի համար: Այս վարժությունում (օղակներ) եզրափակիչ է դուրս եկել նաև Արթուր Ավետիսյանը, ով հավաքել էր  14.466 միավորով: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն ազատ վարժությունում հավաքելով 13.600 միավոր եզրափակիչ մասնակիցների շարքում է:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե,  Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկու ոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ: 

Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի:

484