Բասուրինը հայտարարել է Ռուսաստանի կողմից Դոնբասում ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին

Ռուսաստանի Դաշնությունը Դոնբասի վրայով ոչ թռիչքային գոտի է ստեղծել։ Այս մասին մարտի 18-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Ռազմական տեսանկյունից մեզ հակաօդային պաշտպանության լուրջ համակարգեր փոխանցելու կարիք չկա, բավական է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը վերահսկի երկինքը՝ ստեղծելով մեր հանրապետությունների վրա ոչ թռիչքային գոտու «հովանոց»,- ասել է Բասուրինը:
Նա դրական է պատասխանել նաեւ հաղորդավարի այն հարցին, թե կա արդեն «հովանոց»։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախօրեին դիմել է Ռուսաստանին հակաօդային պաշտպանության ուժեղացման խնդրանքով՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից շարունակվող գնդակոծությունները։
18 Մարտ, 2022 15:53
693
ԱՄՆ-ն չի բացառում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրում Դոնբասը ճանաչել ռուսական
14 Մարտ, 2025 13:00
Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը առաջիկա շաբաթներին չի ավարտվի
08 Ապրիլ, 2022 16:19
Մակրոնը և Պուտինը հեռախոսազրույց կունենան Դոմբասում և Լուգանսկում իրավիճակի սրման ֆոնին
19 Փետրվար, 2022 16:49