Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի մոտակա շաբաթների ընթացքում՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Այս մասին ուրբաթ օրը RTL ռադիոկայանի եթերում ասել է պետության ղեկավարը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար։

«Այս հակամարտությունը, ցավոք, շուտ չի ավարտվի,- ասել է նա։- Ես կարծում եմ, որ մենք Դոնբասում առաջիկա օրերին և շաբաթներին կտեսնենք շատ բարդ իրավիճակ: Այդ պատճառով մենք Թուրքիայի, Հունաստանի և ՄԱԿ-ի հետ միասին անում ենք ամեն ինչ՝ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում մարդասիրական գործողություններ կազմակերպելու համար»,- ընդգծել է Մակրոնը։

Նրա կարծիքով, «մոտակա շաբաթների ընթացքում Ռուսաստանից դիվանագիտական ​​զիջումներ չպետք է սպասել»։ «Դա տեղի չի ունենա մինչև մայիսի կեսերը»,- ասել է Մակրոնը՝ ներկաներին հիշեցնելով, որ Ռուսաստանը մայիսի 9-ը նշում է որպես Հաղթանակի օր։

Ֆրանսիայի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռազմական գործողությունների յուրաքանչյուր նոր օր «վաղվա օրը ավելի է դժվարացնում»։ «Եվրոպայում խաղաղություն չի լինի, եթե չմտածես վաղվա օրվա մասին»,- նշել է նա։

1044