Ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քանյե Ուեսթին թույլ չեն տա մասնակցել «Գրեմմի»-ին սոցիալական ցանցերում իր հրապարակումների պատճառով, գրում է The Blast-ը։

Հրատարակության համաձայն՝ որոշել են թույլ չտալ Ուեսթին ելույթ ունենալ, քանի որ համացանցում նրա ոչ պատշաճ պահվածքը կարող է նաև հանգեցնել «շոուի ֆիասկոյի»։ Ռեփեր The Game-ն ասել է, որ «Գրեմմի»-ի կազմակերպիչներն անարդար են նրա նկատմամբ։ «Արժե այս երկրում հայտնել կարծիքդ քո, ընտանիքիդ կամ ժողովրդիդ մասին, և անմիջապես կենթարկվեք օստրակիզմի»,- ասել է նա։

1210