Միացյալ Նահանգները փորձում է հասնել մի իրավիճակի, երբ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ընտրություն կատարի դեֆոլտի և իր մնացած արժութային պահուստների օգտագործման միջև։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Նպատակն է ստիպել նրանց ընտրություն կատարել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նպատակն այս փուլում Ռուսաստանին դեֆոլտի հասցնելն է։ «Ռուսաստանը չունի անսահմանափակ ռեսուրսներ, հատկապես հիմա՝ հաշվի առնելով մեր կողմից կիրառված պատժամիջոցները: Եվ նրանք պետք է ընտրություն կատարեն իրենց մնացած արժեքավոր դոլարային պաշարները սպառելու կամ դեֆոլտի միջև»,- ասել է Փսակին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարին նաև հարցրել են, թե արդյոք ԱՄՆ իշխանությունները որևէ գնահատական ​​ունեն, թե որքան ժամանակ կարող է սպասվել նման դեֆոլտի։ «Ես դրա համար նախահաշիվ չունեմ»,- պատասխանել է Փսակին։ «Դա մասամբ կախված է նրանից, թե ինչ որոշումներ կկայացնեն նրանք»,- հավելել է նա։

1155