
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 30-ամյա Սահակ Սահակյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս․ Սահակյանը կալանավորվել է։
SHAMSHYAN.com-ը գրել էր, որ Ս․ Սահակյանը միջազգային մրցույթների հաղթող է, բազմաթիվ մրցույթներում ներկայացրել է Հայաստանը, և նրա շնորհիվ աշխարհի շատ երկրներ տեղեկացել են այդ մասին։
Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ն իր ընթերցողներից նամակներ էր ստանում, ովքեր խնդրում էին, որպեսզի մանրամասնենք, թե ինչ միջազգային մրցույթների մասին է խոսքը։ Բազմաթիվ ընթերցողներ էլ գրում էին, որ եթե ծանոթանաք նրա կենսագրությանն ու գործունեությանը, կհամոզվեք, որ նա պակաս հայրենասեր չէ։
Պարզապես կրակոցներից առաջ ինչ-որ մարդիկ, ովքեր ըստ տեղեկությունների՝ ինչ-որ ընկերության անվտանգության աշխատակիցներ են, Ս․ Սահակյանի, նրա կնոջ և անչափահաս երեխայի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, անգամ կնոջ ներկայությամբ ծաղրել են ամուսնուն, ու ժողովրդի լեզվով ասած՝ «դավադիդ են արել»։
Դեպքից հետո Ս․ Սահակյանը ինքնակամ գնացել է ոստիկանություն, ներկայացրել է նաև ատրճանակը։
Մանրամսները սկզբնաղբյուրում