SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:   Ժամը 18:20-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում՝ կախվելու միջոցով, ինքնասպան է եղել մի կին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:   Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանը:   Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, նրա գրպանում հայտնաբերվել է երկտող:   Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ:  

Նույն ոստիկանության և քննչական խմբերը մեկնել են նշված վայր, որտեղ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Լևոն Ե.-ն, իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:   Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպան եղած անձինք ամուսիններ են:

Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող: Իսկ կնոջ ինքնասպանության պատճառը եղել է իբր թե հեռախոսային ինչ-որ sms-ները:   Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հայտնում: 

20694