Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում:  

Հանրապետության տարածքում'  

Ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում' թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան' 3-6 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին' 20-25 մ/վ արագությամբ:  

Օդի ջերմաստիճանը 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝  

Ապրիլի  12-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։

Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
 

1530