ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասված է.

 

«Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի եւ ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաեւ ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն:

 

Վերջիններիս առանձնահատուկ հետաքրքրում է Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Հայաստանում կրթական եւ գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաեւ վերլուծելով առկա իրավիճակը՝ առաջարկել ենք ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող

դասարանների թիվն ըստ պահանջի: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ օտարերկրյա այլ քաղաքացիների համար:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորում է հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումը:

 

Այդ կապակցությամբ ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագիր կազմելու եւ վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար»: 

872