Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Սխերմերսի հետ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ուղիների ընդլայնման հնարավորությունները, մշակութային երկկողմ կապեր ստեղծելու հեռանկարները:

 

Համայնքի ղեկավարը դեսպանին ծանոթացրել է Էջմիածնի պատմությանը, խոսել համայնքի զարգացման տեսլականի և նիդեռլանդական Ալմելո քաղաքի հետ նախորդ տարի կնքված քույր քաղաքների հուշագրի ընձեռած հնարավորությունների և հետագա փոխգործակցության մասին, պատմել պաշտոնավարման ընթացքում համայնքում կատարված աշխատանքների ու փոփոխությունների մասին։

 

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը խոսել է դեսպանատան գործունեության առաջնահերթությունների, երկու երկրների ու քույր քաղաքների միջև հնարավոր ուղղություններում երկկողմ կապերն առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարների մասին։

Հանդիպման ավարտին դեսպանը շրջայց է կատարել համայնքապետարանի նախասրահում, ծանոթացել էջմիածինցի արվեստագետների կտավներին, այցելել Պատմաազգագրական թանգարան:

 

736