Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր,որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը:

Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը բութ առարկայով վնասել է Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արարքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը:

Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Նա ձերբակալվել է: Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

875