Երևանի քաղաքապետարանը շարունակում է երևանցիներից դժգոհություններ ստանալ մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքների հետ կապված: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նախատեսում է սանիտարական մաքրումն ապահովող աշխատակիցների թիվն ավելացնել: 

«2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը գոհացուցիչ չէ: Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է»,-ասված է հաղորդագրությունում:

1293