Ռուսաստանաբնակ ֆուտբոլիստը պատմել է, թե ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում
«Վելես» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արթուր Գալոյանը պատմել է, թե ինչու է որոշել խաղալ Հայաստանի հավաքականում՝ չնայած ծնվել ու մեծացել է ՌԴ-ում. գրում է gazeta.ru-ն։
«Հայրս հայ է, արյունս՝ հայկական, կրում եմ հայկական ազգանուն։ Միշտ զգացել եմ կապը Հայաստանի հետ։ Իմ մանկության կուռքը Հենրիխ Մխիթարյանն է եղել, նա ազգի հպարտությունն է։ Իմ որոշումն աշխարհի իրադրության հետ որևէ կապ չունի։ Հարցը վաղուց էր քննարկվում, ինձ հետ կապվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ քաղաքացիության հարցով դեռևս այս պատնմությունից առաջ։ Գիտեմ, որ մարզչական շտաբը վաղուց էր հետևում «Վելեսում »իմ խաղերին»,-ասել է մարզիկը։
Մինչև 2020-ը Գալոյանը խաղացել է մոսկովյան «Տորպեդո» ակումբում, հետո դարձել «Վելեսի» խաղացող․ թիմն ընդգրկված է Ֆուտբոլի ազգային լիգայում։
17 Ապրիլ, 2022 21:30
1688
Կրասնոդարի դպրոցում դանակով հարձակված դեռահասի ծնողները կարտաքսվեն Հայաստան
13 Դեկտեմբեր, 2024 16:13
Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխություն չի սպասվում․ Պապոյան
06 Նոյեմբեր, 2024 18:03
Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկվել են երկու հայազգի նախարարներ
22 Սեպտեմբեր, 2024 17:59
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ». հայտարարվել է քվեարկության մեկնարկի մասին
19 Դեկտեմբեր, 2024 15:33
Կոլումբիացի ֆուտբոլիստը մահացել է մարզման ժամանակ
25 Մարտ, 2024 02:01
Բժիշկը բացատրել է Մոսկվայում կայացած ԼՖԼ խաղում ֆուտբոլիստի մահվան պատճառները
28 Հունիս, 2021 15:16