Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը իր հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի առաջընթացը խաղաղության պայմանագրի ստորագրման և երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Մենք կողմ ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը, որոնց հետ դաշնակցային հարաբերություններ ունենք, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորման համար և «ական» չի դնի ապագա սերունդների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Գալուզինի խոսքով՝ ցանկացած հապճեպ կնքված համաձայնագիր կարող է խնդիրներ առաջացնել, իսկ Արեւմուտքը ցանկանում է այն կնքել հնարավորինս արագ։

«Նման հապճեպ, չմտածված և լիովին չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, ընդհակառակը, դրանք կարող են ապագայում ցանել առճակատման որոշակի սերմեր, ինչը, իհարկե, մենք չափազանց անցանկալի ենք համարում Հայաստանի, Ադրբեջանի, Հարավային Կովկասի և Ռուսաստանի համար»,- հավելել է նա։

Ռուս պաշտոնյան նշել է, որ շրջափակումը վերացնելու եռակողմ խմբի աշխատանքները ներկայումս դադարեցված են։

251