Մոսկվայում սպանված է հայտնաբերվել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւի ընտանիքը։ Այս մասին հայտնել էր Baza-ն։ MK-ի տեղեկություններով սպանության մասին լուրը իրավապահ մարմինները ստացել են 14.30-ին։ Նախորդ օրը երեկոյան ընտանեկան վարորդը տեսել է նրանց եւ ոչ մի կասկածելի բան չի նկատել։ Այսօր չի կարողացել կապ հաստատել ղեկավարի հետ, Ավաեւը չի պատասխանել նաեւ ավագ դստեր զանգերին։ Ժամանելով Ավաեւների բնակարան` վարորդն ու ավագ դստեր ամուսինը հայտնաբերել են Ավաեւ ամուսինների եւ նրանց կրտսեր դստեր մարմինները։
Հանցագործությունը տեղի է ունեցել Ունիվերսիտսկայա փողոցի տներից մեկում։ Բնակարանում խառնաշփոթ էր, մի սենյակում մեծահասակների դիակներն էին, մյուսում՝ երեխայի մարմինը։ Ըստ նախնական վարկածի՝ 51-ամյա Վլադիսլավը կրակել է իր 47-ամյա կնոջն ու 13-ամյա դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել։ Նման կասկածի տեղիք է տվել այն, որ զենքը գտնվել է Ավեւի ձեռքում։
Դեպքի վայր են ժամանել Մոսկվայի քննչական կոմիտեի ղեկավար Անդրեյ Ստրիժովը եւ նրա տեղակալ Սերգեյ Յարոշը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։