Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Վիլյառեալը» հաղթել է «Վալենսիային»։

«Վիլյառեալի» հարկի տակ կայացած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Առնո Դանժուման (10-րդ րոպե՝ 11 մետրանոցից, 17-րդ րոպե):

Ռուսաստանի հավաքականի և «Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին և մեկ րոպե անց գոլ խփել, սակայն գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով։

«Վիլյառեալը» 52 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վալենսիան» 42 միավորով 10-րդն է։

836