
Այսօր, ապրիլի 21-ին, ավտոմեքենայի հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի դիմաց ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամաներ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, պարեկներ Դավիթ Մովսիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը նախ սահմանազատել են տարածքը, ապա կանխել ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որը սկսվել էր շարժիչի հատվածից։
Այնուհետև տեղում աշխատել են հրշեջ-փրկարարները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ BYD մակինիշի ավտոմեքենան վարել է 36-ամյա Անուշավան Պետրոսյանը։