Իտալական «Ռոմայի» մարզչական շտաբը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ  եւ ակումբի ղեկավարությունը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն պայմանավորվել կողմերը դեռ չեն կարողանում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։ Մխիթարյանը ցանկանում է կնքել երկու տարվա պայմանագիր։

Հայ ֆուտբոլիստը «Ռոմային» է միացել 2019-ին։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։

895